News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ խորհրդարանականները որպես դիտորդներ հանդես կգան Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում եւ կգլխավորեն ԵԱՀԿ դիտորդների կարճաժամկետ առաքելությունը։

ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստյան Կուրցը Իգնասիո Սանչես Ամորին (Իսպանիա) նշանակել է հատուկ կոորդինատոր, որը կգլխավորի 250 կարճաժամկետ դիտորդների խումբը։ Յորգեն Բեքեվոլդը (Նորվեգիա) կկատարի ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի գործառույթները, որի կազմում կլինեն 23 երկրների խորհրդարանների 55 անդամներ։

«Մենք եւ մեր գործընկերները շատ ուշադրությամբ հետեւում ենք Հայաստանում ընտրական գործընթացին։ Այդ ընտրությունները կդառնան առաջինը, որոնք կանցկացվեն համապատասխան փոփոխված Սահմանադրության՝ նշելով կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցնումը։ Ես անհաբերությամբ սպասում եմ այդ կարեւոր ընտրությունների սկսվելուն»,- հայտարարել է Սանչես Ամորը։

«Այդ ընտրությունները ոչ միայն իրենցից ներկայացնում են փոփոխություն Հայաստանի սահմանադրական կառույցում, այլեւ կներառեն ընտրողներին գրանցելու եւ ընտրություններ անցկացնելու նոր ընթացակարգերը։ Որպես դիտորդներ՝ մենք ուշադրություն կդարձնենք ընտրությունների կազմակերպման այդ նոր միջոցառումների ներդրմանը», - նշել է Բեքեվոլդը։

2017-ի ապրիլի 2-ի ընտրություններում Խորհրդարանական վեհաժողովը սերտորեն կհամագործակցի ժողովրդավարական կառույցների ԵԱՀԿ բյուրոյի առաքելության հետ, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբելայի եւ Եվրոպական խորհրդարանի հետ։

Դիտորդների եզրակացությունները կներկայացվեն ապրիլի 3-ին Երեւանում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ