News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վեդիում այսօր՝ մարտի 24-ին, նախընտրական հանդիպումից հետո քաղաքացիներից մեկը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու իրենց մարզում գործող ցեմենտի գործարանի հարցը, քանի որ ցեմենտի փոշին վտանգավոր է իրենց առողջության համար:

«Պարոն Ծառուկյան, ես ձեզ հավատում եմ: Բայց մի բան չեմ հասկանում. ցեմենտի էդ փոշին, որ նստում է, ու մենք շնչում ենք, դրա հարցը ո՞նց է լինելու, դրա դեմ ո՞նց ա լինելու»,- Ծառուկյանին դիմեց Վեդիի բնակիչը:

Ինչպես եւ սպասվում էր, հարցը Ծառուկյանին դուր չեկավ: Նա զայրացավ. «Լսի, լսի, ցավդ տանեմ: Համապատասխան ֆիլտրացիաները դրած ա, էսօր ցեմենտի գործարանը 50 տարի աշխատել ա, 1600 ընտանիք աշխատում են: Եթե քեզ պարապած ասել են՝ գնա Ծառուկյանին ըտենց հարց տուր, ասեմ, որ ֆիլտրացիաները ստուգել են, ամեն ինչ նորմալ ա, ոչ մի ըտենց վտանգավոր բան չկա»:

Նշենք, որ ցեմենտի գործարանը պատկանում է Ծառուկյան ընտանիքին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ