News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձորում 3 տղամարդկանց միջեւ մարտի 20-ի երեկոյան տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը, որի հետեւանքով 2 անձ ստացել է կտրած-ծակած մարմնական վնասվածք։ 

Ինչպես տեղեկացրել ենք, 2017թ. մարտի 21-ին` ժամը 00:15-ին, «Վանաձորի բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963թ. ծնված Վ.Հովհաննիսյանը, իսկ ժամեր անց՝ 03:30-ին, ահազանգ է ստացվել՝ մեկ այլ տղամարդու՝ 1958 թ. ծնված Ս.Սարոյանի՝ «ալկոհոլային խմածություն, ձախ ականջի, գլխի կտրած վերքեր, որովայնի առաջնային պատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխվելու մասին:

Դեպքի առթիվ մարտի 21-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով  հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ Մ.Խառատյանը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ համաքաղաքացիներ Վ.Հովհաննիսյանը, Ս.Սարոյանը եւ Մ.Խառատյանը 2017թ. մարտի 20-ի երեկոյան Վանաձոր քաղաքի հուշաղբյուրի մոտ միասին օգտագործել են ալկոհոլ: Զրույցի ընթացքում հնչած հայհոյանքի պատճառով առաջացել է վիճաբանություն, որի արդյունքում դանակով հարվածներ են հասցվել Վ.Հովհաննիսյանին եւ Ս.Սարոյանին։ Ըստ նախնական բժշկական հետազոտման արդյունքների՝ Վ.Հովհաննիսյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` պարանոցի շրջանի ծակած-կտրած շնչափողի լուսանցք թափանցող վերքի տեսքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2017թ. մարտի 23-ին Մ.Խառատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ եւ  բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ