News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարող Հայաստանում որոշ մարդկանց երջանկացնել՝ հակառակ նրանց կամքին։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Պատասխանելով News.am –ի թղթակցի հարցին՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար որոշ արտասահմանյան ՀԿ-ներ հրավիրելու հարցում ԿԸՀ-ի մերժման ու այդ առթիվ ԿԸՀ-ի բերած փաստարկների մասին՝ Պյոտր Սվիտալսկին նշել է․ «Դուք պետք է ինքներդ դատեք՝ արդյոք Հայաստանի իմիջի համար լավ է, երբ եվրոպական կայքում հրապարակվում են խիստ հայտարարություններ։ Լավ է արդյո՞ք Հայաստանում անցկացվող ընտրությունների իմիջի համար, երբ մի քանի կարևոր տեղական հասարակական կազմակերպություններ հանդես են գալիս նման քննադատական հայտարարություններով։ Բայց ես ուզում եմ սպասել ընտրությունների օրվան, որպեսզի տեսնեմ, նրանք այստեղ կլինեն, թե ոչ, քանի որ կան ազդանշաններ, որ Հայաստան գալու ցանկություն ունեցող որոշ մարդիկ գրանցված են այլ ուղիներով։ Եթե նրանք այստեղ լինեն, դա լավ է, իսկ եթե ոչ՝ վատ է։ Ես չեմ կարող Հայաստանում որոշ մարդկանց երջանկացնել հակառակ նրանք կամքին։ Եթե նրանք ուզում են անել մի բան, որը իրականում վատ է Հայաստանի իմիջի համար, մենք չենք կարող խոչընդոտել դրան։ Սա ազատ կամքի երկիր է»։

Դեսպանը կոչ է արել այդ հարցին վերադառնալ ընտրություններից հետո։ «Այդ ժամանակ մենք այս մասին խոսելու ավելի շատ հնարավորություններ կունենանք։ Ես կարող եմ միայն կրկնել, որ Հայաստանի շահերից է հնարավորինս թափանցիկ լինել։ Համենայն դեպս, որոշ մարդկանց բացակայությունը չպետք է որեւէ լուրջ փոփոխությունների հանգեցնի դիտորդական ջանքերում, դրա համար էլ ինձ համար շատ դժվար է հասկանալ այդ հիմնավորումը։ Բայց եկեք սպասենք, գուցե նրանք կգան Հայաստան ու ոչ մի խնդիր չի լինի»,- հավելել է Պյոտր Սվիտալսկին։

Հիշեցնենք, որ Հանուն ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը (EPDE) քննադատել է Հայաստանի իշխանություններին, որ հրաժարվել են հրավիրել իր միջազգային դիտորդներին ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններ անցկացնելու համար։

News.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով այս հարցին , մասնավորապես նշել էր «Մենք ոչ մի օտարերկրյա հասարակական կազմակերպություն չենք հրավիրել ու հիմնավորումը հետեւյալն է ․ 1․ չկան միասնական չափորոշիչներ այս կամ այն օտարերկրյա հասարակական կազմակերպությունն ընտրելու համար ու շատ դժվար է խուսափել խտրական ու կամայական մոտեցում կիրառելու մեջ մեղադրանքներից։ Ինչ ընտրություն էլ որ կատարվի, այն կարող է ընդունվել որպես սելեկտիվ ու քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Իսկ բոլոր նրանց հրավիրելը, ովքեր նման դիմում են ներկայացնում, նշանակում է ավելորդ ծանրաբեռնել ընտրատեղամասային հանձնաժողովների աշխատանքն ու սպառնալիքի տակ դնել ընտրական գործընթացի անընդմեջությունը։ 2․ Միջկառավարական դիտորդական առաքելություններն ունեն դիտորդական առաքելություն իրականացնելու իրենց հստակ չափանիշներն ու մեթոդաբանությունը, որոնք կազմում են մեր համագործակցության հիման վրա։ Օտարերկրյա հասարակական կազմակերպությունների աշխատանքի չափանիշները մեզ հայտնի չեն, ու ընտրությունների օրը նման համագործակցության համար ընդհանուր հիմք ստեղծելը անիրատեսական ու անհնար է»,- շեշտել է Տիգրան Մուկուչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ