News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի Հենան գավառում ոսկու հանքում տեղի ունեցած վթարի հետեւանքով 8 մարդ զոհվել է:

«Սինհուան» հայտնում է, որ վթարի հետեւանքով 18 հանքափորներ արգելափակվել են գետնի տակ: Նրանցից հաջողվել է հանել 10 մարդու, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել: 7 հանքափոր մահացած է հայտնաբերվել, մեկն անհայտ կորած է:

Վթարը տեղի է ունեցել նախօրեի առավոտյան, երբ ոսկու արդյունահանման «Ցինլին» ընկերության հանքերը ծածկվել են անհայտ ծագմամբ ծխով: Տեղի ունեցածի մանրամասների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ