News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք երբեք չպետք է մոռանանք  մարդկության պատմության մութ էջերի մասին, միլիոնավոր մարդկանց ճակատագրերի մասին, ովքեր ստրկավաճառության զոհեր են դարձել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ Ստրկության զոհերի  հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ:

«Ստրկության հետեւանքները հարյուրավոր տարիներ անց էլ իրենց զգացնել են տալիս: Մենք դեռեւս չենք կարողանում հաղթահարել ռասիզմը: Շատ երկրներ դեռ կրում են  շատ տարիներ առաջ ընդունված որոշումների տնտեսական հետեւանքները: Շատ ընտանիքներ մինչ օրս չեն ապաքինվում  այն վերքերից, որոնք հասցվել են իրենց պապերին: Մենք պետք է ընդունենք, որ դեռեւս զգում ենք այդ ողբերգական ժառանգության հետ կապված ցավը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ ընդգծել է, որ ստրկության որոշ ձեւեր հասել են նաեւ մեր օրերը, այդ թվում՝ մարդկանց վաճառքն ու հարկադիր աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ