News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՄԱԿ-ին է դիմել երկրին դեղամիջոցների մատակարարումը մեծացնելու խնդրանքով, փոխանցում է BBC-ն: 

Մադուրոն հայտարարել է, որ ՄԱԿ-ը բավարար տեղեկացված է, որպեսզի կարգավորի երկրին դեղերի մատակարարումները եւ տեղաբաշխումը: Վենեսուելայի Բժշկական դաշնությունը վերջերս հայտնել էր, որ հիվանդանոցներում անհրաժեշտ դեղերի 5 տոկոսից քիչ է մնացել:

Նախագահն ամեն ինչի մեղավոր է համարում իր կառավարության դեմ տնտեսական պատերազմի ծավալումը եւ նավթի գների կտրուկ անկումը: «Ես ՄԱԿ-ից աջակցություն եմ խնդրել, որ օգնի բուժել մեր ժողովրդին հասցված տնտեսական եւ սոցիալական վնասվածքները»,- ասել է Մադուրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ