News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան կմնա միակ երկիրը, որը ցանկացել է Եվրամիությունը լքել, համոզված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«ԵՄ-ի առանձին երկրներ, իհարկե, մեր համատեղ ապագան կառուցելու վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն, բայց ընդհանուր առմամբ ուղին հստակ է՝ անհրաժեշտ է համագործակցությունը խորացնել ռազմական քաղաքականության մեջ, սահմանների պաշտպանության հարցերում, իսլամական ահաբեկչության դեմ պայքարում եւ այն ամենում, որոնք կամրապնդեն մեր տնտեսությունը եւ մեր երեխաների ու թոռների համար աշխատատեղեր կապահովեն»,- DW-ի փոխանցմամբ Passauer Neue Presse-ի հետ հարցազրույցում հայտարարել է Մերկելը:

Ակնկալվում է, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը Եվրամիության կազմից դուրս գալու պաշտոնական դիմում կներկայացնի: Անգելա Մերկելի խոսքով՝ այս իրադարձությունը չպետք է մթագնի Հռոմի համաձայնագրի ստորագրման 60-ամյակի տոնակատարությունը: «Մենք գիտեինք, որ նամակը, միեւնույն է, ստացվելու է՝ մեկ օր վաղ, մեկ օր ուշ: ԵՄ կազմի մեջ մտնող երկրները, որոնք ձգտում են համատեղ ապագայի, կարող են այդ տարեթիվը միասին տոնել»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
Ամենաշատ