News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ռազմածովային ուժերը հաջողությամբ իրականացրել են «Վիկրամադիտյա» ավիակրի վրա տեղադրված  Barak  ՀՕՊ  համակարգի առաջին  փորձարկումը, հաղորդում է Hindu պարբերականը:

«Արաբական ծովում իրականացված փորձարկումների ժամանակ հրթիռը բաց է թողնվել թիրախի ուղղությամբ: Այն հաջողությամբ ոչնչացվել է», - ռազմածովային ուժերի սպայի խոսքերն է մեջբերել պարբերականը:

Փորձարկումները տեղի են ունեցել ռազմածովային ուժերի ռազմական պատրաստականության կանոնավոր ստուգումների շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ