News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆրանս-նեպալական բնապահպանական արշավախմբի անդամնեը ապրիլի կեսերից մինչ մայիսի կեսեր կհավաքեն Էվերեստի՝ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթի լանջերին կուտակված աղբը։ Էվերեստին երբեմն նաեւ «Աղբի լեռ» են անվանում։

Թիմը ցանկանում է ուշադրություն հրավիրել Նեպալում աղբի մշակման գործարանների բացակայությանը, հաղորդում է RFI-ն։

Անցյալ տարի շրջակա միջավայրի պաշտպանները 4-5 տոննա թափոն են հավաքել ծովի մակարդակից 5535-ից մինչ 8 հազար մետր բարձրության վրա գտնվող բազային ճամբարից՝ Նեպալի կողմից։

Բնապահպանական արշավախմբի հավաքած թափոնների թվում են դատարկ թթվածնային տարաներ, պարաններ, վրաններ, մարտկոցներ, պահածոյատուփեր, պլաստիկե շշեր, հագուստ եւ այլն։  Հատուկ պարկում հավաքված թափոնները տեսակավորվում են բազային ճամբարում։

Դրանք ուղարկում են Նամչ Բազար գյուղ, որտեղ դրանց մի մասը կայրվի։ Երկաթը, պլաստիկներն ու մարտկոցները Նեպալի մայրաքաղաք Կատմանդու են ուղարկում ինքնաթիռով, որտեղից պլաստիկե շշերը Հնդկաստան վերամշակման են ուղարկում։ Իսկ մարտկոցներն ուղարկվում են Ֆրանսիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ