News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կամչատկայի հարավում գտնվող Կամբալի հրաբուխը 200 տարում առաջին անգամ արթնացել է: Նա սկսել է մոխիր արտանետել ծովի մակարդակից 5-7 կմ բարձրությամբ: Այս մասին նշված է Հրաբխային ժայթքումներին արձագանքման Կամչատկայի խմբի (KVERT) կայքում, փոխանցում է ՌԲԿ-ն:

Հրաբխի մոխրի շերտը 255 կմ ձգվել է հարավ-արեւմուտք՝ Խաղաղ օվկիանոս, հայտնել է KVERTը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարները: Հրաբխի ժայթքմանը սպառնալիքի նարնջագույն մակարդակ է տրվել, քանի որ այն մոխրի աննշան արտանետմամբ է ընթանում: Սակայն մոխրի ամպը կարող է խանգարել միջազգային ավիաուղիների օդանավերին, նշված է հաղորդագրության մեջ:

KVERT-ի ղեկավար Օլգա Գիրինան նշել է, որ Կամբալի վերջին ժայթքման վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, «հնարավոր է՝ դա տեղի է ունեցել 250 տարի առաջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ