News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջիկա 6 տարում Հայաստանը 500 մլն դրամ (ավելի քան 1 մլն դոլար-խմբ) կհատկացնի գյուղտեխնիկայի լիզինգային սուբսիդավորմանը։ Այս մասին մարտի 25-ին հայտարարել է ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։ Հայտարարությունն արվել է Գյուղտեխնիկայի հասանելի լիզնգի մասին ՝ Միջին եւ փոքր բիզնեսի աջակցության ազգային կենտրոնի հետ հուշագրի ստորագրման ժամանակ։

Ներկա պահին ծրագրին մասնակցում է մեկ ֆինանսական կազմակերպություն՝ պետական «Ներդրումներ միջին եւ մանր բիզնեսում» կազմակերպությունն, ինչպես նաեւ գյուղտեխնիկայի մեկ մատակարար՝ «Սպեցմաշ» ՍՊԸ-ն։

«Սակայն միանալ կարող են բոլոր ցանկացող ընկերությունները, որոնք համապատասխանում են մեր պայմաններին։ Ընկերությունների թվի սահմանափակում մենք չենք դնում, արտադրողների՝ եւս։ Թե որ երկրից այն կլինի, նշանակություն չունի, եթե այն մատչելի ու որակյալ է»,- նշել է Մակարյանը։

Տեխնիկան տրվում է 3-10 տարով (փոքր ինվենտարը՝ 3 տարով, տրակտորները՝ 6 տարով, կոմբայնները՝ 10 տարով)՝ 2 տոկոսով (նախապես 9 տոկոսով, որոնցից 7-ը սուբսիդավորվում է)։ Սուբսիդիաներով լիզինգը հասանելի կլինի ոչ միայն փոքր ֆերմերներին, այլեւ խոշոր ընկերություններին ու տնտեսություններին։

«Մեր գյուղտեխնիկայի 90 տոկոսը 20 տարեկանից բարձր է եւ մոդեռնիզացման կարիք ունի», - հայտարարել է Մակարյանը։

Տոկոսների նշված սուբիսդների միջոցով (500 մլն դրամ՝ 6 տարով) գյուղնախարարությունը ցանկանում է ապահովել նոր տեխնիկայի վաճառքը՝ տարեկան 2,2-2,8 մլրդ դրամի։

Լիզինգային պայմանագիր կնքելու մասին տեղեկություններ ֆերմերները կարող են ստանալ իրենց շրջաններում՝ Մանր եւ միջին բիզնեսի աջակցույթան կենտրոն բաժիններում ու գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ