News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գնացեք ձեր մեթոդները կիրառեք հզորների վրա, էսօրվա լորդերի վրա, գեներալ ֆելդմարշալ Մանվելի, Նովոյի վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Քարակերտ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի 59-րդ հորիզոնականը զբաղեցնող Լավրենտի Կիրակոսյանը, ով հենց Քարակերտ գյուղից է:

Նա իր ելույթում հիշեց, որ խորհրդային տարիներին կար քրեական հեղինակություն Փայլակ անունով, որն ավելի արդար էր վարվում հասարակության հետ, քան այսօրվա ղեկավարները:

«Սովետական պետության տարիներին հեղինակավոր մարդ կար՝ Փայլակ, նա ոչ մի աշխատավոր մարդու, ինտելիգենցիայի ներկայացուցչի չէր նեղացնում, նա գնում իր մեթոդները բանեցնում էր կենկոմի քարտուղար, ռայկոմի քարտուղարի, գործկոմի նախագահի, տրեստի կառավարչի վրա:

Իսկ այս մադիկ հակառակը՝ խեղճ ժողովրդի վրա են իրենց կուժ ու կուլան կոտրում: Գնացեք այդ ամենը կիրառեք հզորների վրա, էսօրվա լորդերի վրա, գեներալ ֆելդմարշալ Մանվելի վրա, Նովոյի վրա, ՄԱՊ-ի Ալիկի ու մյուսների վրա: Միթե իրավունք ունեն պատգամավորական պոստեր զբաղեցնեն նրանք, որոնց խղճի վրա սարսափելի մեղքեր կան»,-հայտարարեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ