News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է բոլոր ձայնագրությունները լսել եւ ուսումնասիրել: Մարտի 25-ին՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով  վերջերս տարածված դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ ձայնագրություններին, որոնք իշխանության օգտին ընտրողների հատուկ ցուցակներ են կազմել:

«Առաջին՝ մենք պարոն Իոաննիսյանին խնդրեցինք տրամադրել այդ բոլոր ձայնագրությունները: Անհրաժեշտ է այդ ամենը լսել եւ ուսումնասիրել: Յուրաքանչյուր ձայնագրությունը մեկ ինքնուրույն փաստ է: Մենք կլսենք եւ այդ կապակցությամբ մեր դիրքորոշման մասին կտեղեկացնենք»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որը ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացնելու, գրանցել է իշխանության օգտին վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ դեպքեր, մասնավորապես՝ ավելի քան 100 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները իշխանության օգտին ընտրողների հատուկ ցուցակներ են կազմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ