News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է ճանապարհային տուրքեր սահմանել ԵՄ բոլոր երկրների ճանապարհներին: Մարտի 25-ին տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար Վիոլետա Բուլկը հայտարարել է, որ համապատասխան օրինագիծը կներկայացվի 2017-ի հունիսին, հաղորդում է DW-ն:

Եվրահանձնաժողովի այս նախաձեռնության գլխավոր նպատակն է դյուրացնել եվրոպական ճանապարհներով երթեւեկությունը եւ վարորդներին ազատել տարատեսակ տուրքեր վճարելու համար ԵՄ երկրների տարբեր մայրուղիներում կայանելուց:

Դրա փոխարեն Եվրամիության տարածքում մեկ հարկ կգանձվի, որը բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան վճարել կամ կանխավճարի, կամ ամենամսյա վճարումների միջոցով:

Ճանապարհային տուրքի գումարը կախված կլինի անցած կիլոմետրերից եւ վնասի աստիճանից, որն ավտոմեքենան հասցնում է շրջակա միջավայրին, Welt am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում ասել է Վիոլետա Բուլկը: Տուրքերից ստացված եկամուտները կփոխանցվեն այն երկրների բյուջեներ, որտեղով երեթեւեկել է ավտոմեքենան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ