News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները ստորագրել են Brexit-ից հետո ԵՄ-ի ապագայի մասին հռչակագիրը, որը Հռոմում կայացած գագաթնաժողովի գլխավոր արդյունքն է: Այն նվիրված էր Հռոմի պայմանագրի (1957) 60-ամյակին, որը դրել է Եվրամիության հիմքերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գագաթնաժողովն ընթացել է Հռոմում՝ պահպանողականների պալատում, որտեղ եւ 1957 թվականին հռչակագիրը ստորագրվել է:

Հայտարարությունն արտացոլում է բոլոր ոլորտներում միության ապագայի տեսլականը: Մինչեւ փաստաթղթի ստորագրումը Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ դրանում արտահայտված են վերջին 60 տարում եվրոպացիների ձեռքբերումները, այդ թվում՝ խաղաղությունը, բարգավաճումը, եվրոպական սոցիալական մոդելը: Նշված են նաեւ այսօր Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերները՝ պոպուլիզմի աճը, եվրոպական ինստիտուտների հանդեպ անվստահությունը եւ ահաբեկչական սպառնալիքը:

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն, որի դիրքորոշումը դարձել էր հանդիպման գլխավոր ինտրիգը, ստորագրելուց առաջ գրիչը սահեցրել է փաստաթղթի վրայով եւ մի քանի վայրկյան անշարժ մնացել: Ստորագրությունը դնելով՝ Շիդլոն թեւերը տարածել է եւ ժպտացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ