News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը (նստավայրը՝ Հռոմ) մարտի 23-ին, իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկային:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մալթայի նախագահը խնդրեց իր ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ անդրադարձ կատարեց երկու երկրների պատմական առնչություններին:

Դեսպան Բաղդասարյանն, իր հերթին Մալթայի Նախագահին փոխանցելով ՀՀ Նախագահի ողջույնները, հավաստիացրեց, որ իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր կներդնի հայ-մալթական երկկողմ հարաբերությունների խթանման եւ ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-մալթական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մալթա կատարած այցի ընթացքում դեսպան Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Մալթայի արտաքին գործերի նախարար Ջորջ Վելայի եւ Մալթայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անգլու Ֆարրուջայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ