News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ճշգրիտ տվյալներ չունենք: «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի նոր դեսպան Վարդան Տողանյանը:

Նրա խոսքով՝ դա կապված է մի շարք գործոնների հետ: «Առաջին՝ մեզ մոտ փաստացի սահմանները բացակայում են, վիզային ռեժիմ չկա: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեր երկրների քաղաքացիները ազատ տեղաշարժման իրավունք են ստացել: Համանման իրավունք է գործում նաեւ աշխատանքի ընդունվելիս: Ռուսաստանում կան մեծ թվով Հայաստանի քաղաքացի սեզոնային աշխատողներ: Մի խոսքով՝ մենք ճշգրիտ տվյալներ չունենք, քանի որ մենք դրա մեծ անհրաժեշտություն չենք տեսնում: Մեր երկրները եւ քաղաքացիները ապրում են շատ սերտ կոոպերացիայի պայմաններում: Կարող եմ ասել, որ Ռուսաստանում բնակվում են մեր մոտ 2 մլն հայրենակիցներ՝ ներառյալ Ռուսաստանի քաղաքացիները»,- նշել է դիվանագետը:

«Հյուպատոսական հսկողությունը շատ կարեւոր է, եւ մենք այն կուժեղացնենք: Հիմա Հայաստանը հյուպատոսություններ ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռոստովում, հյուպատոսական բաժին է գործում նաեւ Սոչիում: Մենք հարցում ենք արել Հեռավոր Արեւելքի եւ Սիբիրի համար: Ես սրան կավելացնեի նաեւ Ուրալը: Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է աշխատանքի կարգավորումը եւ Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում ու Վլադիվոստոկում ներկայացված լինելը: Սկզբնական փուլում ակտիվորեն կօգտագործենք պատվավոր հյուպատոսների մեխանիզմը: Իհարկե, նրանք չեն կարողանա հյուպատոսական բոլոր գործառույթները կատարել, սակայն դա կհեշատացնի մեր երկրների համագործակցությունը»,- կարծում է Տողանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ