News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպասվող օրենսդրական նոր շտկումներից հետո ՌԴ տարածքում պետական գնումներին կկարողանան մասնակցել նաեւ ծրագրային ապահովումներ մշակող ընկերություններ ԵՏՄ անդամ մյուս պետություններից: Այս մասին, մարտի 24-ին, Երեւանում ԵՏՄ անդամ պետությունների կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցական նիստի ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակը տեղեկատվական - հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանն ու տեղեկատվայնացմանն առնչվող հարցերի քննարկումն էր: Որոշվեց ստեղծել լիազորված մարմին, որը կունենա պարբերական հանդիպումներ ու կքննարկի ԵՏՄ անդամ - պետություններում թվայնացման գործընթացներին առնչվող հարցեր:

Նիստի շրջանակներում առաջին անգամ նախարարների մակարդակով քննարկվեցին այս ոլորտին առնչվող արդիական խնդիրներ:

«Շնորհակալ եմ գործընկերներիս արդյունավետ խորհրդակցության համար: Մի շարք կարեւոր որոշումներ ընդունեցինք այսօր»,- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Քննարկվեց այն հարցը, թե ինչ ձեւաչափով է շարունակվելու լիազոր մարմնի աշխատանքը:

«Եկանք եզրակացության, որ անհրաժեշտ է ձեւավորել աշխատանքային ձեւաչափ եւ, ամենայն հավանականությամբ, մյուս խորհրդակցությանը մենք կներկայացնենք առաջարկություններ, թե ինչպես կարելի է առաջ շարժվել: Կարեւորը համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, մտքեր փոխանակել եւ վեր հանել այն հարցերը, որոնք վերաբերում են տեղեկատվական - հեռահաղորդակցական տեխնոլոգիաներին եւ ԵԱՏՄ տարածքում  թվային օրակարգի ձեւավորմանը»,- ասաց ԵԱՏՀ Կոլեգիայի (նախարար) անդամ Կարինե Մինասյանը:

ՌԴ կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում անընդհատ աճում է ինտերնետ օգտագործողների թիվը, մեծանում է էլեկտրոնային առեւտրի մասնաբաժինը, ավելի ու ավելի շատ ապրանքներ գնվում եւ վաճառվում են համացանցի միջոցով, էլեկտրոնային են դառնում շատ գործընթացներ:

«Մեր խմբի խնդիրն է՝ այդ գործընթացները կարգավորել նաեւ միջպետական մակարդակով, որպեսզի հնարավոր լինի գործնական շփումներ իրականացնել ԵՏՄ անդամ - պետությունների միջեւ, վաճառել ապրանքներ եւ ծառայություններ, ընդ որում` դրանք իրականացնելով էլեկտրոնային եղանակով»,- նշեց Նիկոլայ Նիկիֆորովը:

ՌԴ կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարի խոսքով` ոլորտը կարգավորող ռուսաստանյան օրենսդրության մեջ 2014 թվականին կատարվեցին փոփոխություններ, որոնք ՌԴ-ում պետական գնումների մասնակցության հարցում լրացուցիչ առավելություն էին տալիս ծրագրային ապահովումներ մշակող ռուսական ընկերություններին: Քննարկվել է այդ սահմանափակումը վերացնելու հարցը:

Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդգծեց, որ սպասվող օրենսդրական նոր շտկումներից հետո ՌԴ տարածքում պետական գնումներին կկարողանան մասնակցել նաեւ ծրագրային ապահովումներ մշակող ընկերություններ ԵՏՄ անդամ մյուս պետություններից:

«Դա հնարավորություն կտա ԵՏՄ անդամ պետությունների ՏՏ ընկերություններին մուտք ունենալ 2 միլիարդ ռուբլիանոց շուկա»,- նշեց Նիկոլայ Նիկիֆորովը:

Նախարարների հաջորդ խորհրդակցությունը պլանավորվում է անցկացնել ապրիլին Մինսկում:

Թվայնացման օրակարգի քննարկում է նախատեսվում նաեւ մայիսի վերջին ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ