News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էստոնիա է ժամանել ՆԱՏՕ-ի գումարտակի ֆրանսիական զորամիավորման ռազմական տեխնիկայի էշելոնը: Այս մասին զեկուցել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը:

«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Տապա երկաթգծային կայարան է ժամանել ռազմական տեխնիկայի առնվազն 30 միավոր: Եվս չորս Leclerc տանկ կժամանեն մարտի 29-ին:

Ֆրանսիական մասի սպառազինության մեջ կլինեն նաեւ 13 VBCI մարտական հետեւակի մեքենաներ, ինչպես նաեւ տասնյակ VAB զրահատեխնիկա եւ VBL ինքնագնացներ:

Ֆրանսիական զորամիավորման մեջ ներառված են 300 զինվորներն ու սպաներ, որոնցից արդեն տեղում է 50 մարդ: Ֆրանսիացիներն Էստոնիայում կմնան ութ ամիս, որից հետո նրանց կփոխարինեն դանիացիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ