News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը, որի անդամներն էին դպրոցի թվով 4 դասախոսներ և 68 ուսանողներ:

Ֆիննախից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Արամյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով համաշխարհային տնտեսական զարգացումները և, մասնավորապես, երկրի տնտեսական վիճակը: Քննարկվել են 2004-2016 թվականների մակրոտնտեսական զարգացումները, արտարժույթի տատանումների ազդեցությունը ապրանքային գների վրա, ներկայացվել է երկրի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումներն ու փոխանցումները` որպես տնտեսական աճն ապահովող հիմնական գործոններ:

Նախարար Վարդան Արամյանը, ով նույնպես հանդիսանում է Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ, հաճույքով պատասխանել է աշխարհի լավագույն դպրոցներից մեկի սաների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի` ԵՏՄ-ի շրջանակում տնտեսական հնարավորություններին և ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարին:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները, ովքեր ևս ունեցել են հնարավորություն ուսանել հեղինակավոր այս բուհում՝ կատարելագործելով իրենց մասնագիտական կարողությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
Ամենաշատ