News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մինսկի միլիցիան ձերբակալություններ է սկսել Գիտությունների ակադեմիայի հրապարակում, որտեղ ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր չարտոնված բողոքի ակցիայի հավաքի մասին: Meduza-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը փաստաթղթերի ստուգման պատրվակով ձերբակալում է բոլոր նրանց, ովքեր հրապարակում երկար են մնում:

Միլիցիան լրագրողներին չի ձերբակալում: Անցորդների ձերբակալությունը սկսվել է ժամը 14-ից, երբ նշանակված էր բողոքի ակցիայի մասնակիցների հավաքը: Նշվում է, որ իրավապահները հանգիստ են գործում եւ ուժ չեն կիրառում:

Tyt.by-ի տեղեկություններով հասարակական տրանսպորտը Գիտությունների ակադեմիայի մոտ չի կանգնում:

Մարտի 25-ին Բելառուսում նշվում է ոչ պաշտոնական տոն՝ Կամքի օրը, որը կապված է Բելառուսի ժողովրդական հանրապետության հռչակման տարեդարձի հետ:

Ընդդիմադիր առաջնորդ Նիկոլայ Ստատկեւիչը Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդներին կոչ է արել մարտի 25-ին հավաքվել Գիտությունների ակադեմիայի մոտ բողոքի ակցիա անցկացնելու: Նա ակցիան անցկացնելու ծանուցում չի ներկայացրել, բայց ընդդիմության մյուս ներկայացուցիչները փորձել են իշխանությունների հետ համաձայնության հասնել քաղաքի տարբեր վայրերում հանրահավաքներ անկացնելու շուրջ եւ մերժում են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ