News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը զրկել առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Մարտի 25-ին՝ Մեծամորում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ապացույցներ կան, որ նրանք չարաշահել են վարչական ռեսուսները եւ նախընտրական գործընթացը օրենքի շրջանակներից դուրս են բերել»,- ասաց նա՝ հավելելով, որ տնօրեններն իրենք են խոստովանել, որ ցուցակներ են կազմել, մարդկանց են վախեցրել՝ ստիպելով քվեարկել իշխող կուսակցության օգտին:

«Սա օրենքի կոպիտ խախտում է: Եթե նման բան տեղի ունենար արեւմտյան ցանկացած երկրում, արդեն քրեական գործեր հարուցված կլինեին: Ավելին՝ իրեն կուսակցությանն էլ պատասխանատվության կենթարկեին՝ զրկելով ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Ի վերջո, ընտրությունների օրինականությունը չի որոշվում միայն այն հանգամանքով, թե դրանք ինչպես են անցնում անմիջապես քվեարկության օրը, այլ նաեւ նախընտրական գործընթացներով»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Քաղաքական գործիչը նաեւ նշեց, որ ՀՀԿ-ն իր նախընտրական արշավը սկսել է ամսաթիվը նշանակելուց շատ ավելի վաղ: Ավելին՝ նրանց ներկայացուցիչները բռնություն են կիրառել եւ քաղաքական պատկերացումներով կալանավորումներ են կատարել:

Ինչ վերաբերում է այն հարցին՝ անհրաժե՞շտ է պատասխանատվության ենթարկել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին, Հովհաննիսյանը նշեց, որ դա պետք է դատարանը որոշի, սակայն փաստ է, որ այս մարդիկ իսկապես օրենքը խախտել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ