News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ստորագրեցին հուշագիր` «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եւ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն   Լեւոն Մնացականյանը:

Ռոբերտ Մակարյանի խոսքով` Հայաստանի գյուղտեխնիկայի պարկն արդեն մաշված է, եւ անհրաժեշտություն կար թարմացնելու այն: «Կառավարությունը որոշել է աջակցել գյուղտեխնիկայի բազայի թարմացմանը եւ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով նպաստել տրատկորների, կոմբայնների եւ հարակից սարքավորումների ձեռքբերմանը»,- նշեց Մակարյանը:

Ծրագրով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվելիք գյուղա-տնտեսական տեխնիկան կմատակարարվի Եվրասիական տնտեսական միության անդամ եւ այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող հայտնի ընկերություններից, որը  հնարավորություն կտա նաեւ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կենտրոններ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, մարզային մասնաճյուղերի միջոցով նպաստելու է գյուղտեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: Մասնաճյուղերի աշխատակիցները գյուղտեխնիկա ձեռք բերել ցանկացողներից կընդունեն հայտերը, կիրականացնեն համապատասխան փաստաթղթավորում եւ կապահովեն հայտերի հետագա ընթացքը` սահմանված կարգով:

Անցած 3 տարիների ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, «ՓՄՁ ներդրումներ»  ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համատեղ արդեն ներմուծել եւ արտոնյալ պայմաններով Հայաստանի մարզերի համայնքներին եւ մասնավոր ֆերմերներին է տրամադրել 300-ից ավելի բելառուսական МТЗ տրակտոր, մոտ 10 Нива կոմբայններ եւ կից սարքավորումներ:

«Նոր տրակտորների եւ կից սարքավորումների ներմուծումը նաեւ հնարավորություն կստեղծի մեր գյուղական համայնքներում ստեղծելու նոր ձեռնարկություններ, քանի որ գյուղատնտեսների զգալի մասն արդեն ներգրավված է գյուղմթերքի վերամշակման մեջ»,- շեշտեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը:

Գյուղատնտեսական տեխնիկայի  լիզինգի պետական աջակցության  պայմաններն են.

ա. կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

բ. տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ  9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

գ. հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3 – 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

դ. այլ գյուղատնտեսական գործիքների համար` 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչեւ 9  % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը: Ընդ որում տրակտորներ եւ այլ գյուղ. տեխնիկա միեւնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի,

ե. Լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարի վճարման պայմանով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ