News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերել ռուսական սպառազինության նկատմամբ: «Рособоронэкспорт»- ը (ներառված է «Ռոստեխ»-ում) նախապատրաստել է համապատասխան առաջարկությունները: Այս մասին հայտնել է  «Ռոստեխ»-ի միջազգային համագործակցության ու տարածաշրջանային քաղաքականության հարցերով տնօրեն Վիկտոր Կլադովը`RNS-ի հետ հարցազրույցում:

«Կան երկրներ, որոնք երբեք Ռուսաստանի հետ չեն համագործակցել, իսկ այժմ բառացիորեն թակում են դուռը: Օրինակ` Ֆիլիպինները», - ասել է Կլադովը: «Նախկինում մեր ամերիկացի գործընկերները Ֆիլիպիններին ուղղակի թույլ չէին տալիս մեզ հետ խոսել: Չնայած որ այդ երկիրը մի քանի անգամ հետաքրքություն է ցուցաբերել մեր ավիացիոն եւ ռազմածովային տեխնիկայի, ինչպես նաեւ հրաձիգային զենքի նկատմամբ: Եւ նրանք միշտ ասել են` այո, դա մեզ հետաքրքում է, բայց «քեռի Սեմը» չի հրամայում: Այժմ իրադրությունը փոխվել է, նրանք չեն վախենում ակնհայտորեն հետաքրքություն ցուցաբերել մեր տեխնիկայի նկատմամբ, եւ, համապատասխանաբար, մենք առաջարկություններ ենք անում», - հավելել է նա:

Նրա խոսքով` Մոսկվայի եւ Մանիլայի միջեւ պոտենցիալ համագործակցությունը ուղղված չէ այլ երկրների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ