News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելառուսում Կամքի օրը «նշվեց» բազմաթիվ ձերբակալություններով: Շաբաթ օրը, մարտի 25-ին մայրաքաղաք Մինսկում իշխանությունների կողմից արգելված ակցիա է տեղի ունեցել, որին մի քանի հազար մարդ է մասնակցել: Ակցիան անցել է առանց ընդդիմության առաջնորդների ու տարօրինակ երթուղով, հաղորոդում է TUT.BY պորտալը:

Մարդիկ փորձել են հավաքվել Գիտությունների ակադեմիայի ու «Հոկտեմբեր» կիոթատրոնի մոտ, բայց ՕՄՕՆ-ը թույլ չի տվել նույնիսկ կանգ առնել` ստուգելով բոլորի փաստաթղթերն ու ոստիկանական ավտոմեքենաներ քարշ տալով բոլոր նրանց, ովքեր չեն ցանկացել լքել հրապարակը: Միանգամից երեք կայարանում չեն կանգնել գնացքներն ու մետրոն: Քաղաքային տրանսպորտը եւս կենտրոնում կանգ չի առել, այդ պատճառով էլ հանրահավաքին մասնակցել ցանկացողները հավաքվել են Բելառուսի Ազգային տեխնիկական համալսարանի շրջանում գտնվող պողոտայում:

Պողոտան ու հարակից փողոցները շրջափակվել են ՕՄՕՆ-ի կողմից: Կոշտ զանգավածային ձերբակալություններ են եղել ամբողջ պողոտայում, ինչպես նաեւ Յա. Կոլասի անվան հրապարակում, որտեղ ցուցարարներին շրջապատել են:

Վերջնական ձերբակալությունները սկսվել են մոտ 15.30-ին` ակցիայի սկսվելուց կես ժամ անց, երբ դեպի Հոկտեմբերյան հրապարակ շարժվող երթից սկսել են դուրս քաշել ու ձերբակալել մարդկանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ