News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նախընտրական քարոզարշավն ու ընտրություններն արդեն լեգիտիմ չեն. ամբողջ երկրում իրավախախտման դեպքեր են արձանագրվում, իսկ կուսակցությունների համար անհավասար պայմաններ են ստեղծում: Այս մասին մարտի 25-ին Մեծամոր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: 

Նա հիշեցրել է, որ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տեղեկություն է հրապարակել, որը լույս է սփռում Հայաստանի հանրապետական կուսակցության ծավալած ապօրինի գործունեության եւ նրանց կողմից վարչական ռեսուրսի չարաշահման փաստի վրա: Մասնավորապես` ավելի քան 100 դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ հատուկ ընտրացուցակներ են կազմել` հօգուտ իշխող կուսակցության:

Մարտիրոսյանի խոսքով` հասարակական կազմակերպության հապարակած տեղեկությունը ցույց  է տվել, որ նախընտրական գործընթացին միջամտել են ոչ միայն դպրոցներն ու մանկապարտեզները, այլեւ ամբողջ համակարգը` ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինները: Չէ որ հենց նրանց են տնօրենները փոխանցել մարդկանց ցուցակները, որոնք կքվեարկեն ՀՀԿ-ի օգտին:

«Գյուղական վարչակազմը, մարզային վարչակազմը, նախարարությունները, դպրոցները, մանկապարտեզները` բոլոր պետական հաստատություններն ու շատ խոշոր մասնավոր ընկերություններ: Ամենուր ռեսուրսների չարաշահում է տեղի ունենում: Եթե միջազգային հանրությունն այդ ընտրություններն օրինական ճանաչի, ակնհայտ կլինի, որ նրանք գործում են հայկական իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված», - ասել է Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ եթե եվրոպական երկրներում նկատեին այստեղ կատարվածի նույնիսկ 10 տոկոսը, եթե նման խախտումներ այնտեղ ընդամնեը մի քանի դպրոցներում գրանցվեին, դրա հետեւում կանգնած կուսակցության գրանցումն անվավեր կհամարվեր:

Մարտիրոսյանի խոսքով` փաստը, որ այդ խախտումները հայտնաբերել է հասարակական կազմակերպությունը, այլ ոչ թե ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը, առաջին հերթին մատնանշում է այն, որ վերջինները չեն կատարում իրենց գործառույթները:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած այլ խախտումների թվում Մարտիրոսյանը նշել է իր դաշինքի անդամների վրա հարձակվելը, մի քանի քաղաքներում արձանագրված փոխհրաձգությունները, ինչպես նաեւ Սամվել Բաբայանի ձերբակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ