News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից միայն «Ազատ դեմոկրատներն» են, որ նոր քաղաքական օրակարգ են առաջարկում: Այսօր՝ մարտի 25-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

«Մենք ասում ենք, որ հյուսիսից տաք քամի չի գալիս: Մինչեւ հիմա բռնելով հյուսիսի ճանապարհը, անդամակցելով ԵՏՄ-ին՝ մեզ հավաստիացնում էին, որ Հայաստանում առնվազն անվտանգության բաղադրիչը կուժեղանա: Բայց մենք բոլորս տեսանք, թե ինչ եղավ քառօրա պատերազմի ժամանակ: Մենք ականատես եղանք, որ նույնիսկ այդ օրերին Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարում էին, որ շարունակելու են Ադրբեջանին զենք վաճառել»,- հայտարարեց Քոքոբելյանը:

«Ազատ դեմոկրատների» ընտրարշավը Քոքոբելյանը որակեց հպարտության, ինքնասիրության արշավ՝ հավելելով, որ այսօր Հայաստանի քաղաքացու ինքնասիրության խնդիր կա: Ուրախ էր՝ լեցուն դահլիճ տեսնելով. դա հույս է տալիս, որ միայն ընտրակաշառքով չէ, որ մարդիկ հավաքվում են, որ «միայն ընտրակաշառքը չէ, որ Հայաստանում եղանակ է փոխում»:

«Վստահ եմ՝ մենք ապացուցելու ենք, որ Հայաստանի քաղաքացին իր ինքնասիրությունը չի վաճառում»,- հավելեց Խաչատուր Քոքոբելյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ