News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալիայում կարող են ամենամսյա եռօրյա արձակուրդ տրամադրել ցավագին դաշտանային ցիկլ ունեցող աշխատակցուհիներին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Օրենքի ընդուման դեպքում Իտալիան կդառնա առաջին արեւմտյան երկիրը կանանց համար կիրառվող նման պրակտիկայով: Փաստաթուղթը մշակել են իշխող Դեմոկրատական կուսակցությունից չորս կին պատգամավորներ:

Սակայն մտավախություն կա, որ օրենքը կարող է կանանց հանդեպ խտրականության պատճառ դառնալ, որոնք պայքարում են հավասար իրավունքների համար: Արդյունքում աշխատանքի ընդունելիս կարող են նախապատվություն տալ տղամարդկանց:

Նման օրենքներ կան արեւելյան մի շարք երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում, ինչպես նաեւ Չինաստանի որոշ նահանգներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ