News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մարտի 25-ի արտահերթ նիստում մերժեց «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածուների՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի դիմումը՝ ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Առաքել Մովսիսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Ներկայացնելով համապատասխան որոշումը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ վերոնշյալ հայտարարությունում նշվում է բացառապես խախտման բնույթի մասին: «Եվ որեւէ ապացույց կամ հիմնավորում, որ դա կազդի ընտրությունների ելքի վրա, ըստ էության, չի ներկայացվել»,- ընդգծեց Տիգրան Մուկուչյանը:

Իրավապաշտպան Արտալ Զեյնալյանն արձագանքեց. «Խախտման հետեւանքներն անհնար է փոխել, խոստումներն անհնար է վերացնել: Եթե անհնար է վերացնել խախտման հետեւանքները, նշանակում է՝ հարկավոր է դատարան դիմել: Այստեղ միայն մեկ իրավական հետեւանք կա. հայցով դատարան դիմել»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, իր հերթին, հիշեցրեց, որ համապատասխան ապացույցներ է ներկայացրել լուսանկարների եւ տեսանյութի տեսքով:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածուները ԿԸՀ դիմում էին ներկայացրել՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Առաքել Մովսիսյանի գրանցումը: Դիմումում, մասնավորապես, ներկայացվել են հենց Մովսիսյանի կողմից հրապարակված փաստերն այն մասին, որ նա Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքում խոստացել է ասֆալտապատել կենտրոնական փողոցը՝ ընտրություններում իր օգտին քվեարկելու դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ