News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ մարտի 25-ին, տեղի է ունեցել մշակույթի ոլորտի  57 հասարակական կազմակերպությունների հանդիպումը  ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են  պետական հոգածություն պահանջող  խնդիրներն  ու անելիքները:

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել մշակութային ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Առկա խնդիրների եւ հետագա անելիքների առնչությամբ ելույթ է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ներկայացվել են Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում մշակույթի ոլորտին վերաբերող  դրույթները:

Ելնելով մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գործում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջարկվող  իրատեսական ծրագրերից  ու որդեգրած քաղաքականությունից` հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջարկել են ընդունել հայտարարություն` 2017թ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկելու Հայաստանի հանրապետական կուսակցության ու նրա թեկնածուների օգտին:

Առաջարկված հայտարարությունն ընդունվել է հանդիպմանը ներկա 57հասարակական կազմակերպությունների կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Մեր օրերում պետության հաջողության գլխավոր երաշխիքը կրթված սերունդն է, բարեկեցության աղբյուրը՝գիտելիքը: Մեր երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է: Հետեւաբար կրթությունը պետք է լինի որակյալ ու հասանելի բոլորի համար: Որակյալ մասնագետները մեր երկրում միշտ պետք է լինեն պահանջված եւ իրենց թիկունքում զգան պետության աջակցությունը:

Պետությունների տնտեսական զարգացման կարեւոր գրավականներից մեկը գիտության եւ բարձր տեխնոլոգիաների այնպիսի ուղղությունների կայացումն է, որոնք ստեղծում են հավելյալ արժեք: Տարիներ շարունակ մենք կարողացել ենք արձանագրել հաջողություններ եւ ունեցել ենք տեսանելի նվաճումներ գիտության ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նման հաջողությունների մենք այսօր եւս ականատես ենք լինում, սակայն Հայաստանում արտադրված կիրառական գիտական արդյունքները պետք է մրցունակ լինեն համաշխարհային նորարարությունների շուկայում: Այդ իսկ պատճառով գիտությանը հատկացվող հիմնական ֆինանսական աջակցությունը պետք է ուղղվի նաեւ դեպի իրականում կիրառելի, շոշափելի արդյունքներ նախանշող, հեռանկարային ուղղություններ: Մենք պետք է ձեւավորենք խրախուսական միջավայր գիտությամբ զբաղվելու եւ որակյալ գիտական արտադրանք ստեղծողների համար:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության, մշակույթի ոլորտումորպես շահագրգիռ կազմակերպություններ եւ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մենք կարեւորում ենք մի շարք խնդիրներում պետության հոգատարու հետեւողական վերաբերմունքը, մասնավորապես՝

- գիտական ենթակառուցվածքների եւ գիտության զարգացման արդի պահանջների համապատասխանեցումը,

- կրթական ծրագրերի անբավարար մակարդակ եւ առկա պահանջների անհամապատասխանությունը,

- դասագրքերի բովանդակության չափանիշների եւ կազմման թերի մեթոդաբանությունը,

- կրթական գործընթացում նորարարական եւ տեխնոլոգիական կրթական մեթոդների կիրառման փոքր ծավալները,

- գյուղական դպրոցներում որակյալ ուսուցում ապահովելու համար առկա մանկավարժական եւ նյութատեխնիկական միջոցների անբավարարությունը,

- բուհ-գիտահետազոտական կազմակերպություն-աշխատաշուկա համագործակցու¬թյանոչ բավարար մակարդակը։

Մեր նպատակն է. ունենալ ինտելեկտուալ Հայաստանի հիմնաքար հանդիսացող, ժամանակակից հմտություններով եւ լայն մտածելակերպով օժտված շրջանավարտներ տվող կրթագիտական համակարգ:

Մենք համաժողովի մասնակից ներքոստորագրյալ կազմակերպություններս,

• գնահատելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունը, իրատեսական եւ գործնական մոտեցումները կրթության եւ գիտության, մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գործում,

• կարեւորելով ՀՀ նոր սահմանադրությամբ խորհրդարանի ստանձնած լիազորությունները, ինչպես նաեւ նրա պատասխանատու ու որոշիչ  դերակատարությունը մեր երկրի հանրային –պետական կյանքում,

• ընդգծելով պետության կրթական անվտանգության ու առաջընթացի հարցերում մեր մասնագիտական եւ քաղաքացիական ջանքերը ներդնելու պատրաստակամությունը՝

կոչ ենք անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծրագրում նշված խնդիրների լուծմանը հնարավորություն տալու համար քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության եւ նրա թեկնածուների օգտին»:

Տպել
Ամենաշատ