News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ մարտի 25-ին, տեղի ունեցավ ականավոր պատմաբան , ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական պատմական գիտությունների դոկտոր, պռոֆեսոր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հոգեհանգիստը:

Պատմաբանի հոգեհանգստի կարգն անցկացրեց ՆՍՕՏՏ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Հոգեհանգստին մասնակցում էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ կուսակցության անդամներ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մտավորականներ, գիտնականներ եւ մեծ թվով քաղաքացիներ:

«Երջանկահիշատակ Վլադիմիր Բարխուդարյանը իր երկրային կյանքն անցկացրեց գովարժան ազգասիրությամբ ու հայրենասիրությամբ, որպես նվիրյալ հայորդի, գիտության վաստակաշատ մշակ: Նա բեղուն գիտական գործունեությամբ մեծ նպաստ ունեցավ պատմագիտության ասպարեզում»,- իր խոսքում ասաց կաթողիկոսը:

Վլադիմիր Բարխուդարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 26-ին ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում:

Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանն ավելի քան չորս տասնամյակ՝ որպես Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, փոխնախագահ, հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ծավալել է գիտական-կազմակերպական ակտիվ գործունեություն: Որպես վաստակի գնահատում նա արժանացել է բազմաթիվ պարգեւների՝ ԽՍՀՄ Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. ՍահակՍ. Մեսրոպ շքանշաններ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալ:

Վ. Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության եւ հայ-ռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նա առաջին մասնագետներից էր, որ, գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարեւորությունը, դարձավ այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ