News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երբ մենք հանձնեցինք հանրապետությունը, այդ ժամանակ բնակչության թիվը հասնում էր 4 միլիոնի: Այս մասին այսօր` մարտի 25-ին, Արագածոտնի մարզում, նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տաճատ Սարգսյանը:

Նրա խոսքով` Հայաստանում մարդ չէր մնացել, երբ հանրապետությունը մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ. «Ժողովուրդը հայտնվել է խայտառակ ծայրաստիճան վիճակում, բայց ձեր վիճակը համեմատաբար լավ է: Մենք հանրապետության արդեն մի ծայրից մտել ենք, մյուսից` դուրս եկել: Հանդիպում ենք մարդկանց, որոնք ոչ ուզում են խոսել, ոչ մտածում են, մտքերի հետ են, մտամոլոր: Երբ մենք եկանք իշխանության, այդ ժամանակ հանրապետությունը ընդամենը 600-700 հազար բնակչություն ուներ: Երբ որ մենք հանձնեցինք հանրապետությունը, այդ ժամանակ բնակչության թիվը հասավ 4 միլիոնի»,-ասաց նա:

Կոմունիստական կուսակցության առաջնորդը խոսեց նաեւ արտագաղթի մասին, որը ըստ նրա լրջագույն խնդիրներից մեկն է. «Այսօր շատ ընտանիքների կամ հայրն է բացակայում, կամ կողքի ընտանիքի մայրը, կամ կինն է մնացել առանց ամուսին, կամ ամուսինն է մնացել առանց կին»:

Կոմունիստները հորդորեցին ընտրողներին չվախենալ եւ քվեարկել կոմկուսի օգտին.«Եղեք համարձակ եւ սկզբունքային: Ինչ ձեզ առաջարկում են, ձեզնից գողացած գումարներն են, մի վերցրեք ու արհամարեք: Վերադարձրեք այն կուսակցությունը, որի օրոք դուք ապրել եք ըստ պահանջի; Մի վախեցեք, քվեարկեք կոմկուսի օգտին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ