News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Սուրիկ Խաչատրյանը հիմնականում բակային հանդիպումների միջոցով է շփվում ընտրողների հետ...

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում և հարակից գյուղական համայնքներում անձամբ է քարոզչություն իրականացնում թիվ 12 ընտրական տարածքում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Աշոտ Արսենյանի օգտին:

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Սուրիկ Խաչատրյանը հիմնականում բակային հանդիպումների միջոցով է շփվում ընտրողների հետ։ Այնուամենայնիվ, նրա հանդիպումները ավելի քիչ մարդաշատ են, քան նախորդ ընտրությունների ժամանակ, երբ նա դեռ մարզպետ էր։

Սուրիկ Խաչատրյանի ղեկավարած՝ Սյունիքի Երկրապահ կամավորական միության մարզխորհուրդը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ իրենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարում են Աշոտ Արսենյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ