Բանգլադեշում պայթյունների հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել:
Ըստ Reuters-ի՝ պայթյունները որոտացել են երկրի հյուսիս-արեւելքում, Սիլհե շրջանում: Հաղորդվում է 3 զոհի մասին, որոնցից մեկը ոստիկան է: Ավելի քան 30 վիրավոր կա, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: