Լոռու մարզի Արջուտ համայնքում այսօր՝ մարտի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում տղամարդու դի են հայտնաբերել: Ըստ նախնական տվյալների՝ տղամարդն ինքնասպանություն է գործել:
32-ամյա Ռուբեն Լ.-ի դին հայտնաբերել է նրա հորաքրոջ դուստրը: Այս մասին News.am-ի թղղթակցի հետ զրույցում ասաց Արջուտի համայնքապետ Վարդան Մկրտչյանը:
Ռուբեն Լ.-ն ամուսնացած չէր, ապրում էր ծնողների եւ քրոջ հետ: Հարազատների խոսքով՝ նա որեւէ հոգեկան խնդիրներ չի ունեցել: Նրանք, սակայն, դժվարանում են ասել, թե ինչու է նա դիմել այդ քայլին: