Վանաձոր-Փամբակ ավտոմայրուղու M6 միջպետական ճանապարհին՝ Փամբակ գյուղի մոտակայքում, մարտի 25-ին՝ կեսգիշերին մոտ, խոշոր հրդեհ է բռնկվել: Ճանապարհաշինական աշխատանքներ իրականցնող բանվորների ժամանակավոր կացարանը սկսել է այրվել:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հրդեհի ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել Լոռու մարզի Փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկ: Հրդեհվող կացարանի հարեւանությամբ ճանապարհաշինական տեխնիկա եւ թթվածնային բալոններ կան, որոնք, հրդեհի տարածման դեպքում, կարող են պայթյունավտանգ իրավիճակի պատճառ դառնալ:
Այս պահին փրկարարաները փորձում են մեկուսացնել կրակը: