News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

 Մարոկոյի նոր վարչապետ Սաադեդդին ալ Ուսմանին կառավարություն է ձեւավորել խորհրդարանական ընտրություններից կես տարի անց, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։

Անցած տարի Մարոկոյի թագավոր Մուհամեդ 6-րդը փոխել է երկրի վարչապետին ու հանձնարարել նոր վարչապետ Սաադեդդին ալ Ուսմանիին նոր կառավարություն ձեւավորել։ Ալ Ուսմանին չափավոր իսլամիստական «Արդարության ու զարգացման կուսակցության» խմբակցության ղեկավարն է։ Վարչապետի փոփոխության որոշումը պայմանավորված էր նրանով, որ հոկտեմբերին խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո կառավարություն այդպես էլ չէր ձեւավորվել։

Մարոկոն դուալիստական սահմանադրական միապետություն է, որտեղ միապետի իրական իշխանությունը պահպանված է։ Նա իրավունք ունի նշանակել ու հեռացնել վարչապետերին, նաեւ լուծարել խորհրդարանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ