News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 25-ին, ժամը 20:05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացի-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարալանջի փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «BMW 316» մակնիշի 34 ON 452 (վարորդ՝ 29-ամյա Շ. Ա.) եւ «Mitsubishi Pajero iO» մակնիշի 71 RN 777 (վարորդ՝ 37-ամյա  Ա. Գ.) համարանիշերի ավտոմեքենաները:

Վարորդները, «BMW 316» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 32-ամյա Վ. Հ.-ն, 38-ամյա Վ. Մ.-ն եւ «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 38-ամյա Վ. Պ.-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Մ.-ին եւ Ա. Գ.-ին: Ա. Գ.-ն, Վ. Պ.-ն եւ Վ. Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները Շ. Ա.-ին եւ Վ. Հ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Շ. Ա.-ն դիմել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ