News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի շենքերից մեկի 3-րդ հարկի պատշգամբից մարտի 7-ին ընկած տղամարդու վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ը տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցից նշեցին, որ տղամարդու վիճակը կայունացել է, բազմաթիվ կոտրվածքներ ունի եւ պետք է հիվանդանոցում մնա այնքան ժամանակ, մինչեւ դրանք ապաքինվեն:

Նշենք, որ շենքի 3-րդ հարկից ընկած  տղամարդն ունի ողնաշարի, կոնքի կոտրվածքներ եւ թոքերի սալջարդ, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 20/2 շենքի 3-րդ հարկի բնակիչը պատշգամբում գործ անելիս անզգուշությամբ ընկել է: Հարեւանների խոսքով՝ դեպքի պահին նա  տանը մենակ չի եղել, այլ կնոջ եւ երեխաների հետ: Նրան առաջինն օգնության են հասել շենքի մոտակայքում գտնվող հարեւանները եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Տպել
Ամենաշատ