News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 Բուլղարիայում մարտի 26-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։

Բուլղարիայի խորհրդարանը կազմված է 240 պատգամավորից, որոնք ընտրվում են չորս տարով ազգային քվեարկության միջոցով։ Կուսակցությունը մտնում է խորհրդարան ընտրողների 4 տոկոսի ձայնը ստանալու դեպքում։ Երկրի ԿԸՀ-ն հայտնել է, որ ընտրություններին մասնակցում են 13 կուսակցություն, 9 կոալիցիա ու 21 նախաձեռնող կոմիտե, ընդամենը գրանցված է 4732 թեկնածու։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 7։00-ին ու կփակվեն 20։00-ին։

Արտասահմանում գտնվող ՝ Բուլղարիայի քաղաքացիները նույնպես կկարողանան քվեարկել։ Աշխարհի 70 երկրներում բացվել է 371 սեկցիա քվեարկության համար։ Ամենաշատ սեկցիաները բացվել են Մեծ Բրիտանիայում , ԱՄՆ-ում ու Թուրքիայում։ Անվտանգության ոլորտում անկայուն իրավիճակի պատճառով ընտրատեղամասեր չեն բացվելու Հյուսիսային Կորեայում, Լիբիայում, Սիրիայում, Մոնղոլիայում , Պակիստանում, Աֆղանստանում, Եթովպիայում ու Ինդոնեզիայում։ Նշում են, որ արտասահմանում քվեարկության համար դիմում է ներկայացրել ավելի քան 45 հազար քաղաքացի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ