News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի նախկին քարտուղար Քերի Լամը մարտի 26-ին հաղթել է Հոնկոնգի աշխատակազմի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ընտրիչների կոլեգիայի ձայների կեսից ավելին, քվեարկության արդյունքների ամփոփումը հեռարձակվել է South China Morning Post թերթի կայքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 Լամը ստացել է 777 ձայն՝ 1163 վավերական քվեաթերթիկներից։

Ընտրություններից հետո Չինաստանի պետխորհուրդը պետք է պաշտոնապես նշանակի Հոնկոնգի աշխատակազմի նոր ղեկավարին, որի երդմնակալությունը կկայանա հուլիսի մեկին։

Ընտրություններին երեք թեկնածու է մասնակցել։ Ընտրապայքարի ֆավորիտն էր համարվում Քերի Լամը, որը առավել հավատարիմ է Պեկինին։ Նրա գլխավոր մրցակիցը շրջանի նախկին ֆինանսական քարտուղար Ջոն Ցանգն էր, որը մեծ ժողովրդականություն է վայելում, սակայն 2014-ի հանրահավաքների ժամանակ իր գործողությունների պատճառով կորցրել է Չինաստանի կենտրոնական կառավարության վստահությունը։ Երրորդ թեկնածուն նախկին դատավոր Խու Գոսինն էր, նա համարվում էր ամենաթույլ թեկնածուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ