News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Աշոցք համայնքի բնակիչներն այսօր՝ մարտի 26-ին, վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեցին լուծել «Հայփոստի» մասնաճյուղի շենքի վերանորոգման հարցը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրակլան հանդիպման ժամանակ ընտրողներից մեկը Կարեն Կարապետյանին հայտնեց, որ «Հայփոստի» շենքի պայմաններն այնքան վատն են, որ կարող է փլուզվել, որը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ: Վարչապետի հարցին, թե ինչու «Հայփոստի» շենքը չի վերանորոգվում, համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը նշեց, որ շենքը պատկանում է երկու ընկերության եւ նրանցից ոչ մեկը պատասխանատվություն չի վերցնում այն վերանորոգելու:

«Չեն սարքում, դու էլ լարի, համայնքի ղեկավարը դու ես եւ պետք է հասկանաս, որ իրենց ծառայությունների համար մենք վճարում ենք եւ իրենք էլ պարտավոր են համապատասխան պայմաններ ստեղծել».-համայնքի ղեկվարին դիմեց վարչապետը: Նա վստահեցրեց, որ այդ հարցով կզբաղվի:

Նշենք, որ Շիրակի մարզում հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղեկալ Կարեն Կարապետյանին ուղեկցում են Շիրակի տարածքային ցուցակով առաջադրված Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Սամվել Նիկոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ