Մի մարդ է զոհվել, 13-ը վիրավորում ստացել ԱՄՆ Օհայո նահանգի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնել է WLWT ռադիոկայանը՝ վկայակոչելով ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել «Կամեո» գիշերային ակումբում։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։