News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի Ամասիայի մասնաճյուղը չի փակվի: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Ամասիայում ընտրողների հետ հանդիպմանն ասաց հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ հնարավոր է, որ օպտիմալացման ծրագրով իրենց կազմակերպությունն էլ կրճատվի, սակայն, վարչապետը հավաստիացրեց, որ նման բան չի լինի:

«Մենք կրաճատում ենք այն ՊՈԱԿ-ները, որոնք ոչ մի բան չեն անում: Կա մի ՊՈԱԿ, որի անունը չեմ տա, հարցնում եմ, թե 10 տարվա ընթացքում ինչ եք արել, ասում են՝ ոչ մի բան, հիմա էդ ՊՈԱԿ-ն ինչո՞ւ պահենք»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը Շիրակի մարզում շարունակվում է: Շիրակի մարզում հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղեկալ Կարեն Կարապետյանին ուղեկցում են Շիրակի տարածքային ցուցակով առաջադրված Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Սամվել Նիկոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ