News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պարցիալ էպիլեպսիայով տառապող 15-ամյա Մանե Գյուլբանգյանին անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում, որի համար ընտանիքն անհրաժեշտ գումարը չունի: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը՝ Մերին, նշեց, որ աղջկա մոտ հիվանդությունն ի հայտ է եկել 11 տարեկանում, բժիշկները նշել են, որ հասունացման շրջանում հնարավոր է, որ հիվանդությունը նահանջի, սակայն, այն ավելի է բարդացել:

«Տեսան, որ հասունացումը դեր չի խաղում, սկսեցին դեղի դոզան բարձրացնել, որն էլ երեխայի օրգանների վրա վատ է անդրադառնում: Ասում են՝ կամ կանցնի, կամ ավելի կվատանա վիճակը, մենք 6 ամիսը մեկ գնում ենք հետազոտման, ոչ մի էական բան չեն ասում, միայն ցնցումների ժամանակ դեղի դոզա են ավելացնում»,-ասաց նա:

Նա նշեց, որ ընտանիքը որոշել է Մանեին տեղափոխել Գերմանիա, սակայն, հետազոտման եւ բուժման համար անհրաժեշտ գումարը չունի: Տիկին Մերիի խոսքով,  Գերմանիայում Մանեի միայն հետազոտման համար հարկավոր է 7500 եվրո. «Դեռ միայն հետազոտման գումարը գիտենք, թե բուժման համար ինչքան է հարկավոր՝ չգիտենք, բայց ասել են, որ ավելի շատ է, քան հետազոտմանը»:

15-ամյա Մանեին օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել «Ամերիաբանկում» Մանե Գյուլբանգյանի անունով բացված հաշվեհամարներին՝

1570024145870100 AMD

1570024145870101 USD

 1570024145870158 RUB, կամ զանգահարել նրա մորը՝ Մերիին՝ 099693142,  093693142 հեռախոսահամարներով:

Տպել
Ամենաշատ