News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի բնակիչների մեծամասնությունը բավարարված չէ այն բացատրություններով, որոնք ներկայացնում են կառավարությունն ու վարչապետ Սինձո Աբեն ճապոնական կառավարության ու ազգայնական կազմակերպությունների կապերի շուրջ բորբոքված սկանդալի կապակցությամբ։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, հայտնում է Կիոդո գործակալությունը։

Հարցման մասնակիցների 62 տոկոսը պատասխանել է, որ բավարարված չէ այն բացատրություններով, որոնք ներկայացրել է ՍԻնձո Աբեն, իսկ 82 տոկոսը վստահ է, որ կառավարությունը բավականաչափ չի փորձում փարատել երկրի քաղաքացիների կասկածները։ Նվազել է նաեւ կառավարության աջակցության վարկանիշը՝ այն իջել է 3 տոկոսով ու հասել 52․4 տոկոսի։

Մասնակիցների մեծ մասը վստահություն է հայտնել , որ վարչապետի կինը՝ Ակիե Աբեն, պետք է պաշտոնական ցուցմունքներ տա խորհրդարանում։ Ավելի վաղ ընդդիմության նույն պահանջը մերժվել էր իշխող Լիբերալ ժողովրդավարական կուսակցության կողմից։

Ճապոնիայում սկանդալ է բորբոքվել «Մորիտոմո գակուեն» ազգայնական կազմակերպության ու դրա հետ վարչապետի ու նրա կնոջ կապերի շուրջ։ Անցած շաբաթ խորհրդարանում հարցաքննության ժամանակ «Մորիտոմո գակուեն» -ի ղեկավար Յասունորի Կագոիկեն հայտնել էր, որ Ակիե Աբեից ստացել էր մեկ միլիոն իենի չափով նվիրատվություն, նաեւ պատմել է, որ վարչապետի կինը սկանդալից հետո փորձել է  ստիպել, որ Կագոիեկան լռի։ Ճապոնիայի կառավարությունը կտրականապես հերքել է այդ հայտարարությունները։

Իսկ «Մորիտոմո գակուեն» կազմակերպությունը սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ շուկայականից յոթ անգամ էժան գներով հողատարածք էր ձեռք բերել՝ այնտեղ մասնավոր դպրոց բացելու մտադրությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ