News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վիսկոնսին նահանգի միջնակարդ դպրոցում աշակերտը փրկել է իր համադասարանցուն խեղդամահությունից։

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է իններորդ դասարանցի Իան Բրաունը արձագանքել, երբ սեղանի շուրջ նստած նրա ընկեր Ուիլ Օլսոնը սկսել է խեղդվել։ Մինչ մյուս աշակերտները կարծում էին,թե Օլսոնը կատակում է, Բրաունը նկատել էր, որ ընկերոջ դեմքի գույնը կտրուկ փոխվել է։ Դեռահաստ  կիրառել է Գեյմլիխի մանեւրը մինչեւ որ Օլսոնի կոկորդում խրված ուտելիքը դուրս է եկել, իսկ հետո տղային տարել է բուժսենյակ։

Բրաունը մասնակցել էր դպրոցականների դասընթացներին, որոնց շրջանակում իրավապահ մարմիններում մասնագիտական գործունեություն սկսելու հարցում շահագրգռված պատանիները ծանոթանում են ոստիկանների գործունեության հիմունքներին, նաեւ սովորում առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Դպրոցական բուժքույրը հայտնել է, որ տղան իր արարքով օգնել է խուսափել ողբերգությունից։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ