News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայտնի պատմաբան, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, ԳԱԱ ակադեմիկոս պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Բարխուդարյանին այսօր` մարտի 26-ին, հուղարկավորեցին Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Արարողությանը ներկա էին «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանը, Միաքայել Մելքումյանը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից Գագիկ Ջհանգիրյանը եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վլադիմիր Բարխուդարյանը մահացել է մարտի 24-ին: Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանն ավելի քան չորս տասնամյակ՝ որպես Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, փոխնախագահ, հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ծավալել է գիտական-կազմակերպական ակտիվ գործունեություն: Որպես վաստակի գնահատում նա արժանացել է բազմաթիվ պարգեւների՝ ԽՍՀՄ Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. ՍահակՍ. Մեսրոպ շքանշաններ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալ:

Վ. Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության եւ հայ-ռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նա առաջին մասնագետներից էր, որ, գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարեւորությունը, դարձավ այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը:

Տպել
Ամենաշատ