News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հետազոտողները հայտնաբերել են մարդու ուղեղի վրա կրոնական պրակտիկաների զարմանահրաշ ներգործությունը։ Հոգեւոր վարժությունները, ինչպես գրում է Religion, Brain & Behavior պարբերականը, կարող են փոխել գլխուղեղում քիմիական նյութերի փոխադրման մեխանիզմները։

Հետազոտության հեղինակները իրականացրել են յոթ օրվա փորձ, որի մասնակցել են 24-ից 76 տարեկան տասնչորս քրիստոնյաներ։

Մասնակիցները զբաղվել են կրոնական պրակտիկաներով, որոնց հիմքում Իգնատի Լոյոլայի, ճիզվիտների միաբանության հիմնադրի ուսմունքն է։

Եթե որոշակիացնենք,  ապա մասնակիցները մասնակցել են առավոտյան պատարագներին, իսկ հետո շփվել իրենց հոգեւոր առաջնորդների հետ։

Գիտնականները փորձից առաջ ու հետո սկանավորել են մասնակիցների ուղեղը, իսկ հետո, համեմատելով արդյունքները, նկատելի տարբերություններ են ֆիքսել առանցքային նեյրոմեդիատորների՝ դոֆամինի ու սերատոնինի փոխադրման մակարդակում։ Նեյրոմեդիատորների փոխադրման մեխանիզմներում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ մասնակիցների ինքնազգացողությունը լավացել էր, իսկ հոգնածությունը՝ նվազել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ